Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ եղանակային ծայրահեղ երևույթները՝ շոգը, ցուրտը և առատ տեղումները, ուղղակիորեն կապված են սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի աճի հետ:

Աշխատանքը, որի արդյունքները հրապարակվել են American Journal of Preventive Medicine բժշկագիտական հանդեսում, հիմնված է Չինաստանի ավելի քան 150 քաղաքների 2015–2020 թվականների տվյալների վերլուծության վրա: Հետազոտողներն օգտագործել են բժշկական դիտարկումների խոշոր բազաներ և կիրառել պատճառահետևանքային վերլուծության մեթոդներ՝ առողջության վրա եղանակային գործոնների ազդեցությունը ճշգրիտ գնահատելու համար:

Արդյունքները ցույց են տվել, որ ամենաուժեղ ազդեցությունն ունենում է ծայրահեղ շոգը. մոտ 38°C-ից բարձր ջերմաստիճանով յուրաքանչյուր հավելյալ օրը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների անհատական ռիսկը մոտ 3%-ով:

Ցուրտը ևս բարձրացնում է ռիսկը, թեև ավելի թույլ՝ օրական մոտ 0,1%-ով, այն դեպքում, երբ առատ տեղումները մեծացնում են այն մոտ 1,6%-ով:

Սկզբնաղբյուրը՝ Med.news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *