Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի հետևանքներն արդեն տարածվում են դեպի Եվրոպա և կարող են վատթարանալ։ Այս մասին ասվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից առաջնորդների զրույցից հետո տարածված հայտարարության մեջ։
Նա նշել է, որ տարածաշրջանում հակամարտությունը սկսել է թուլացնել Եվրոպան, և առանց խաղաղ կարգավորման` հետևանքները զգալիորեն վատթար կլինեն։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
