Իշխանությունները պնդում են, որ մահապատիժը Սինգապուրը դարձրել է աշխարհի ամենաապահով քաղաքներից մեկը։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը մտահոգություն է հայտնել Սինգապուրում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար մահապատժի ենթարկված մարդկանց թվի վերաբերյալ։
Գրասենյակի ղեկավար Վոլկեր Թուրքը նշել է, որ Ասիայում մահապատժի կիրառումը կայունորեն նվազել է, սակայն Սինգապուրը մնում է այն քիչ երկրներից մեկը, որը մահապատիժ է կիրառում` դիտավորյալ սպանության հետ չկապված հանցագործությունների համար։
Սինգապուրում որոշակի քանակությունից ավելի թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, ինչպիսիք են 500 գրամ կանեփը կամ 15 գրամ հերոինը, կարող է պատժվել մահապատժով։
ՄԻԳՀ-ն Սինգապուրի գործելակերպը անվանել է «անհամատեղելի մարդկային արժանապատվության և կյանքի իրավունքի հետ» և կոչ է արել Սինգապուրին, ինչպես նաև այլ երկրներին, որոնք դեռևս կիրառում են մահապատիժ, սահմանել մորատորիում որպես «այս անմարդկային գործելակերպը» վերացնելու առաջին քայլ։
Ֆոլկեր Թուրքի խոսքով՝ թմրանյութերի հետ կապված հանցագործությունները, որոնք չեն ենթադրում կյանքի կորուստ, չեն համապատասխանում միջազգային իրավունքով սահմանված «առավել ծանր հանցագործությունների» սահմանմանը։
Սկզբնաղբյուրը՝ Euronews լրատվական կայք
