Թռչունների ծլվլոցը հսկայական ազդեցություն ունի մեր հոգեկան վիճակի վրա։ Ըստ վերջին հետազոտությունների՝ շրջակայքում թռչունների բազմազանությունն ու նրանց երգը կյանքից բավարարվածության վրա նույնքան մեծ ազդեցություն են թողնում, որքան բարձր եկամուտը։

Որքան շատ թռչուններ են ծլվլում և որքան մեծ է թռչնատեսակների բազմազանությունը շրջակա միջավայրում, այնքան երջանիկ ու գոհ են մարդիկ: Նման եզրակացության է եկել գերմանական հետազոտական խումբը:

Հետազոտության համար գիտնականները համադրել են կենսաբազմազանության վերաբերյալ տվյալները կյանքից բավարարվածության և եկամուտների տվյալների հետ: Նրանց տվյալների բազան տեղեկություններ է պարունակում եվրոպական 26 երկրների 26 000 բնակիչների մասին:

Արդյունքում մարդիկ ավելի երջանիկ են այնտեղ, որտեղ թռչնատեսակներն ավելի շատ են, -հայտնում է Euronews-ը:

Օրինակ՝ հետազոտությունը ցույց է տվել, որ այն տարածաշրջանում, որտեղ թռչնատեսակները տասը տոկոսով ավելի շատ են, մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում: Մինչդեռ եկամտի տասը տոկոսանոց աճի դեպքում այդ տարբերությունն ավելի քիչ է երևում:

Սկզբնաղբյուրը՝ Med.news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *