Այսօր՝ ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին  կմեկնարկի ամենամյա Ջահերով երթը երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։

  • Հանրապետության հրապարակ
  • Ամիրյան փողոց
  • Մաշտոցի պողոտա
  • Բաղրամյան պողոտա
  • Կիևյան փողոց
  • Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը լոկ պատմական հիշողություն չէ, այլ կենսական պայքար՝ հանուն հայության իրավունքների, անվտանգության և արժանապատիվ ապագայի։

Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ Ջահերով երթին։ Սա պարզապես քայլերթ չէ, սա մեր միասնականության և աննահանջ պայքարի վառ դրսևորումն է։

Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *