ABC-ի հաղորդմամբ՝ հզոր տորնադոն ավերել է ԱՄՆ Օկլահոմա նահանգի Էնիդ քաղաքը։
Ապրիլի 23-ին՝ հինգշաբթի օրը, Տեխասից մինչև Մեծ լճեր, Մեծ հարթավայրերում ընդհանուր առմամբ 17 տորնադո է մոլեգնել, որոնցից ամենամեծը հարվածել է Օկլահոմայի հյուսիս-արևմուտքին։ Հետևաբար, Ազգային օդերևութաբանական ծառայությունը արտակարգ դրություն է հայտարարել տարածաշրջանում։ Տորնադոները մոլեգնել են ԱՄՆ կենտրոնական նահանգներով՝ Օկլահոմայից մինչև Միսսուրի և Այովա ձգվող փոթորիկների շարքից հետո։
Մոտավորապես 50,000 բնակչություն ունեցող Էնիդ քաղաքը ամենաշատն է տուժել փոթորկից։ Այն գտնվում է նահանգի մայրաքաղաք Օկլահոմա Սիթիից 150 կիլոմետր հեռավորության վրա։ Ավերիչ տորնան ավերել է տներ և վնասել մի քանի քոլեջներ և օդանավակայանը։ Բացի այդ, փոթորկի ուժգնությամբ քամիները վնասել են քաղաքի սահմաններում գտնվող Վենսի ռազմաօդային բազան։
Սկզբնաղբյոյւրը՝ Lenta.ru լրատվական կայք
