Պայքարը Հորմուզի նեղուցի վերահսկողության համար շարունակվում է։ ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակում են իրանական նավահանգիստները։ Իրանն իր հերթին թույլ չի տալիս անցնել, գնդակոծում և կալանում է այն լցնավերը, որոնք փորձում են նավթ արտահանել Պարսից ծոցի երկրներից։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է «գնդակոծել և ոչնչացնել» ցանկացած նավ, որը նեղուցում ծովային ականներ է տեղադրում, մինչդեռ ամերիկյան ականազերծող նավերը զբաղված են դրանց ականզազերծմամբ։

Արդյունքում, ըստ փորձագետների զգուշացումների, համաշխարհային էներգետիկ ճգնաժամը կարող է կտրուկ սրվել։ Միայն ականազերծումը կարող է տևել մինչև վեց ամիս,- ԱՄՆ Կոնգրեսին հայտնել են Պենտագոնից։ Մերձավոր Արևելքից նավթի արտահանման ընթացիկ կորուստները գնահատվում են 600 միլիոն բարել։ Կերոսինի բարձր գները և դեֆիցիտն արդեն հանգեցրել են Lufthansa-ի բազմաթիվ չվերթների չեղարկմանը։

Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *