Ապրիլի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված՝ թիվ 53 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
