Չնայած շատ խայտաբղետ կատուներ կոչվում են ընձառյուծներ, ոչ բոլորն են համարվում մերձավոր ազգականներ։ Ինֆոգրաֆիկան ներկայացնում է կատվազգիների ընտանիքի տարբեր անդամների, այդ թվում՝ ընձառյուծներին և ձյունե ընձառյուծներին, ինչպես նաև գեպարդին։
Գիտնականները նախկինում դասակարգել էին մինչև 27 ընձառյուծի ենթատեսակ։ Սակայն  ԴՆԹ-ն ուսումնասիրելուց հետո, հետազոտողները եզրակացրել են, որ դրանցից միայն ութը կամ ինը բավականաչափ տարբեր են գենետիկորեն։
Հեռավոր Արևելքի ընձառյուծը, որը մեծ կատվազգիների ընտանիքի ամենահազվագյուտ ենթատեսակներից մեկն է, ապրում է Ռուսաստանում։ Այս ենթատեսակի ներկայացուցիչներին կարելի է գտնել Պրիմորիեի երկրամասի հարավ-արևմուտքում, ինչպես նաև Չինաստանի՝ Ռուսաստանին սահմանակից մի փոքր տարածքում։

Սկզբնաղբյուրը՝ Naked-science լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *