«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 12-19-ը։

«Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից:

Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին»,- ասված է հաղորդագրությունում։

Սկզբնաղբյուրը՝ 24 news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *