Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն ավարտում է ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ցուցակների ուսումնասիրությունը, սակայն նրանցից Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևերը»` որպես կուսակցություն, շարժում, միավորում կամ որևէ այլ իրավական տեսակով կառույց, առկա չէ ՀՀ պետական ռեգիստրի բազաներում։

Չենք կարծում, թե դժվար կլիներ տեխնիկապես Արման Թաթոյանի համար կուսակցություն գրանցելը, սակայն փաստը նա է, որ նման կուսակցություն այս պահին ՀՀ֊ում պաշտոնապես գրանցված չէ, եթե համարենք, որ Արդարադատության նախարարության համապատասխան կայքը տվյալները տեղադրում է անմիջապես, այլ ոչ թե ամիսներ անց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *