Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի առթիվ Ռուսաստանը մայիսի 8-9-ը հրադադար կհայտարարի։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի որոշման համաձայն՝ 2026 թվականի մայիսի 8-9-ը կհայտարարվի հրադադար Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի տոնի պատվին»,- հայտարարել է պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ Մոսկվան նույնն է ակնկալում նաև Կիևից։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *