19-ամյա կարգազանց վարորդի՝ Վարդան Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը երկու ամիս ժամկետով,- տեղեկացնում է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Հիշեցնենք, որ Երևանում 19–ամյա վարորդի մասնակցությամբ վթարն ու իր` զվարճանքով վթարի տեսանյութը նայելը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում. նախաձեռնվել է 2 քրեական վարույթ
ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը հոդվածով:
Պարզվել է, որ Վ.Մ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ՃՏՊ-ի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում, ուստի նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը հոդվածով, և միացվել նախաձեռնված քրեական վարույթին:
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
