Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան այցելած ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմին, որը ժամանել է Հայաստան` մեկնարկելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները:
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունը ներկայացրել է փոխվարչապետին իրենց կողմից մշակվելիք տեխնիկատնտեսական գնահատման շուրջ իրականացվող աշխատանքների հիմնական ուղղվածությունը և ակնկալվող արդյունքները:
Փոխվարչապետը, շեշտելով TRIPP նախաձեռնության նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման տեսանկյունից, կարևորել է իրականացվող աշխատանքները և ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության տարածքով բեռների և ռեսուրսների տարանցման մեծ ներուժը:
Սկզբնաղբյուրը՝ Armenpress լրատվական կայք
