Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում կառուցվել է խմելու ջրի կայան։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամից, կայանի հզորությունը վայրկյանում 70 լիտր է։

Նորակառույց կայանի փորձարկման աշխատանքներին հետևել է ՀՏԶՀ-ի տնօրեն Սարգիս Բաղինյանը՝ ճարտարագետների աշխատանքային խմբի հետ Մեղրի այցի ընթացքում։

Հիմնադրամից տեղեկացնում են, որ այժմ կայանում շինմոնտաժային աշխատանքներն ավարտված են և այն փորձարկման փուլում է։

Շահագործումից հետո կայանը որակյալ ջրով կապահովի Մեղրի քաղաքի և հարակից գյուղերի ավելի քան 7000 բնակիչությանը։

Սկզբնաղբյուրը՝ Armenpress լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *