Օ’Բրայենը՝ «Էմմի» մրցանակակիր կատակերգուն և հաղորդավարը, կվարի նաև 2027 թվականի Օսկարի 99-րդ մրցանակաբաշխությունը։ Այս մասին հայտարարել են Կինոակադեմիայի ղեկավարները։ Օ’Բրայենը վարել էր նաև նախորդ երկու «Օսկարները»՝ արժանանալով դրական արձագանքների։ Այս տարվա բացման մենախոսության ընթացքում նա կատակել էր, որ «պատիվ ունի լինել Օսկարի վերջին մարդկային հաղորդավարը»՝ հավելելով, որ հաջորդ տարի մրցանակաբաշխությունը կվարի սմոքինգ հագած Waymo ռոբոտ-տաքսին։

Կինոակադեմիայի ղեկավարներ Բիլ Քրամերն ու Լինեթ Հովել Թեյլորը համատեղ հայտարարության մեջ նշել են, որ թիմը վերջին երկու տարիներին ստեղծել է «գրավիչ, զվարճալի և հուզիչ շոուներ»։ Նրանք ընդգծել են, որ անհամբեր սպասում են, թե ինչպես է Քոնան Օ’Բրայենը կրկին առաջնորդելու տոնական երեկոն իր փայլով և հումորով։

Օսկարի 99-րդ մրցանակաբաշխությունը կցուցադրվի ուղիղ եթերով ABC հեռուստաալիքով՝ 2027 թվականի մարտի 14-ին, Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնից (Dolby Theatre)։ Սա կլինի նախավերջին «Օսկարն» այդ վայրում և հեռուստատեսային ձևաչափով․ 2029 թվականից շոուն կտեղափոխվի YouTube և Լոս Անջելեսի կենտրոն՝ 101-րդ մրցանակաբաշխության համար։

Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *