Մայիսի 14-ին` ժամը 19։28-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զարիշատ գյուղի տարածքում քաղաքացին մոլորվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և տեղափոխել բնակության վայր։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարարական ծառայող, 2 ոստիկան և Զարիշատ բնակավայրից 5 համագյուղացի։
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
