Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Նոան» պաշտպանեց գավաթակրի տիտղոսը։ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչ խորվաթ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը 4:2 հաշվով պարտության մատնեց «Ուրարտուին»։

«Նոայից» դուբլի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Մարին Յակոլիշը։ Աչքի ընկան նաեւ պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան եւ գվադելուպցի պաշտպան Նաթանայել Սաինտինին։

«Ուրարտուի» գոլերը խփեցին կիսապաշտպան Միքայել Միրզոյանն ու հարձակվող Էդիկ Վարդանյանը։

Հայաստանի գավաթ, եզրափակիչ

«Ուրարտու» – «Նոա»՝ 2:4

Միքայել Միրզոյան, 10, Էդիկ Վարդանյան, 74 – Հելդեր Ֆերեյրա, 26, Մարին Յակոլիշ, 45+1, 52, Նաթանայել Սաինտինի, 57

Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *