Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովումը չի կարող լինել կարգավորման պայման. Կիևը պետք է դա անի առանց որևէ փոխադարձ զիջումների,-հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ի դեպ, երբ ես հիշեցնում եմ իմ արևմտյան գործընկերներին, այդ թվում՝ որոշ ամերիկացիների,  լսում եմ նրանց ասածները. «Երբ լինի կարգավորում, մենք անպայման կներառենք այս հարցը` լեզվի և կրոնի ոլորտներում մարդու իրավունքների հարգմանը վերադառնալու այս խնդիրը»։ Սակայն սա չի կարող լինել կարգավորման պայմաններից մեկը», – մամուլի ասուլիսում ասել է նախարարը։
«Սա պետք է արվի առանց որևէ փոխադարձ զիջումների, պարզապես որովհետև սա Ուկրաինայի պարտավորությունն է ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրությամբ, այլև իր սեփական սահմանադրությամբ, որը ոչ ոք չի չեղարկել, և որում ռուսների և այլ ազգային փոքրամասնությունների իրավունքները ամրագրված և երաշխավորված են պետության կողմից», – ասել է նախարարը։

Սկզբնաղբյուրը՝ Ria.ru լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *