Գինեգործության հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանը հյուրընկալում է ոլորտի առաջատար փորձագետներին ու գինի արտադրողներին։ Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու-համտես միջազգային մրցույթը։ Գինու այս մրցույթը հիմնադրվել է 1994 թվականին և ամեն տարի առաջատար մասնագետների կողմից գնահատվում են աշխարհի տարբեր երկրների տարբեր տեսակի գինիներ։ Այն ի սկզբանե անցկացվել է Բրյուսելում, սակայն 2006 թվականից որոշում է կայացվել շրջագայել, հյուրընկալվել տարբեր երկրներում և հնարավորություն տալ տեղի արտադրողներին բացահայտելու, ներկայացնելու իրենց ներուժը։ Նախկինում այն անցկացվել է Պորտուգալիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեքսիկայում և այլ երկրներում։ Եվ ահա հերթական կանգառը Հայաստանն է։ Այս մրցույթը Հայաստանում, ընդհանրապես, տարածաշրջանում կազմակերպվում է առաջին անգամ։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ սպասվում են մեծ թվով հյուրեր ու նախատեսված է բավական հագեցած ծրագիր։

Սկզբնաղբյուրը՝ Armenpress  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *