Տիգրան Թովմասյանը՝ Եվրոպայի չեմպիոն
ՀՀ ավանդական ուշուի հավաքական թիմի անդամ, Արցախից բռնի տեղահանված մարզիկ Տիգրան Թովմասյանը U17, 75 կգ քաշային կարգում հանդես եկավ 20th European Wushu Kungfu Championships մրցաշարում և դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Եզրափակչում նա ցուցադրեց բարձր տեխնիկա և վստահ պայքար՝ նվաճելով ոսկե մեդալ:
