Ֆրանսիական Dior նորաձևության տունը նախատեսում է սահմանափակել գների բարձրացումը՝ վաճառքների անկման ֆոնին հաճախորդներին վերադարձնելու նպատակով։ Dior-ի գլխավոր տնօրեն Դելֆին Առնոյը հայտարարել է, որ վերջին տարիներին շքեղության ոլորտում չափազանց բարձր գները սկսել են վանել գնորդներին։

Բրենդը նաև նոր ստեղծագործական ուղղություն է որդեգրել։ Նոր հավաքածուները ներկայացրել է Ջոնաթան Անդերսոննը, որի աշխատանքներում ներառվել են ավելի մատչելի գնային տարբերակներ։

Սկզբնաղբյուրը՝ Showbiz  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *