ԵՄ իշխանությունները նախատեսում են պատժամիջոցներ կիրառել ԵՄ երկրներում գտնվող մի քանի իրանցի ռազմական կցորդների նկատմամբ և պահանջել նրանց արտաքսումը,- հաղորդում է Euractiv կայքը՝ հղում անելով ներքին փաստաթղթին։
Ըստ կայքի՝ հնարավոր սահմանափակումները կապված են մի քանի իրանցի զինվորական պաշտոնյաների Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հետ ենթադրյալ կապերի հետ։
Հունվարի 29-ին Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը հայտարարել էր, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները «վճռական քայլ են ձեռնարկել՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելով»։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
