Հայաստանի ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 27-ին` ժամը 08:30-ին, ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների՝ պայթյունը եղել է գազաբալոնից արտահոսքի հետևանքով։
Երկու անձ թեթև վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Սկզբնաղբյուրը՝ Armenpress լրատվական կայք
