Իրավագետ Վահե Գրիգորյանը գրել է.

«Կարմիր գծերի թանկացման գործն վերջապես ավարտվեց և, իհարկե, ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Վճռաբեկ դատարանը մերժեց Երևանի ավագանու կառավարոց ուժի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունել։

Այլևս անփոփոխելի ու անբեկանելի փաստ է, որ 2025թ Երևանի քաղաքապետարանը և իշխող քաղաքական ուժը ոչ իրավաչափորեն է թանկացրել ավտոկայանատեղիների (կարմիր և կապույտ գծերի) վճարը` հակաիրավական ճանապարհով գանձելով հսկայական գումարներ։

Ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում քաղաքացիների կրած վնասները օրենքով սահմանված կարգով ենթակա են փոխհատուցման։

Հիշեցնեմ, որ ավտոկայանատեղիների (կարմիր-կապույտ գծերի) թանկացումը վիճարկվում էր Մայր Հայաստան շարժման և Իմ համագործակցության արդյունքում, դատարանում որպես դիմող հանդես է գալիս համանուն խմբակցությունը։

Ականջդ կանչի’ և Քեզ ազատություն, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյան»:

Սկզբնաղբյուրը՝ Oragir.news լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *