Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր «Ինտերի» 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է եւս մեկ մրցաշրջան անցկացնել միլանյան ակումբում,- հաղորդում է հայտնի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն X սոցիալական ցանցում։
Հայաստանի հավաքականի նախկին ավագն ու «Ինտերն» առաջիկայում կսկսեն նոր պայմանագրի ֆինանսական պայմանների քննարկումը։
Ավարտված ակումբային մրցաշրջանում Մխիթարյանն «Ինտերի» հետ մասնակցել է 39 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
