Հայաստանում կներդրվի պետական մարմինների միջև տվյալների փոխանակման X-Road հարթակը։ Հայաստանի կառավարությունը մայիսի 27-ի նիստում հաստատել է պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման ընթացակարգի ստեղծման և կիրառման կարգը։
«Առաջարկվում է պետական մարմինների տեղեկատվական շտեմարանների միջև տվյալների փոխանակումն իրականացնել բաց կոդով X-Road հարթակի միջոցով, որը հաջողությամբ կիրառվում է Էստոնիայում ու Ֆինլանդիայում և համարվում է առաջադեմ մոդել»,- հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը։Նրա խոսքով՝ մինչ այս ճարտարապետության ներդրումը պետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումն իրականացվում էր տարբեր մոդելներով, ինչպիսիք են «փակ ճարտարապետությունը», «բաց ճարտարապետությունը», API-ները և այլն։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
