Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նախագահ է ընտրելու: Հունիսի 13-ին  Երեւանում տեղի կունենա ՀԲՖ ժողովը, որի օրակարգում ֆեդերացիայի նախագահի ընտրություններն են:

Թե քանի թեկնածու է առաջադրվել ՀԲՖ նախագահի պաշտոնում, ֆեդերացիան չի հայտարարում:

Նաեւ հայտնի չի՝ գործող նախագահ Հովհաննես Հովսեփյանը մասնակցելու է ընտրություններին, թե ոչ:

Հովհաննես Հովսեփյանը ֆեդերացիան ղեկավարում է 2021 թ. ապրիլի 29-ից:

Սկզբնաղբյուրը՝ Sport.news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *