Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրապարակել է կազմը, որը կմասնակցի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։
Դարպասապահներ․ Խուան Մուսո («Աթլետիկո»), Ժերոնիմո Ռուլի («Մարսել»), Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլա»)։
Պաշտպաններ․ Լեոնարդո Բալերդի («Մարսել»), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն»), Գոնսալո Մոտիել («Ռիվեր Փլեյթ»), Լիսանդրո Մարտինես («Մանչեսթեր Յունայթեդ»), Կրիստիան Ռոմերո («Տոտենհեմ»), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա»), Ֆակունդո Մեդինա («Մարսել»), Նաուել Մոլինա («Աթլետիկո»)։
Կիսապաշտպաններ․ Լեանդրո Պարեդես («Բոկա Խունիորս»), Ռոդրիգո Դե Պաուլ («Ինտեր Մայամի»), Վալենտին Բարկո («Ստրասբուրգ»), Ջովանի Լո Չելսո («Բետիս»), Էսեկիել Պալասիոս («Բայեր»), Ալեքսիս Մաքալիսթեր («Լիվերպուլ»), Էնցո Ֆերնանդես («Չելսի»)։
Հարձակվողներ․ Խուլիան Ալվարես («Աթլետիկո»), Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի»), Նիկոլաս Գոնսալես («Աթլետիկո»), Տիագո Ալմադա («Աթլետիկո»), Ջուլիանո Սիմեոնե («Աթլետիկո»), Նիկո Պաս («Կոմո»), Խոսե Մանուել Լոպես («Պալմեյրաս»), Լաուտարո Մարտինես («Ինտեր»)։
Խմբային փուլում Արգենտինայի մրցակիցները կլինեն Ալժիրը, Ավստրիան եւ Հորդանանը։
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
