1991 թվականի նոյեմբերի 26֊ին Ադրբեջանի գերագույն խորհուրդը թիվ 279֊XII որոշմամբ լուծարում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որից երկու օր անց` 1991 թվականի նոյեմբերի 28֊ին ,ԽՍՀՄ բարձրագույն օրենսդրական օրգան Սահմանադրական վերահսկողության կոմիտեն սույն որոշումը ճանաչում է հակասահմանադրական։
Քանի որ այս կարևորգույն հարցը, ցավոք, միջազգային իրավունքի տիրույթից տեղափոխվել է ֆեյսբուքյան հարթակ, տեղեկացնենք, որ այս պահին, այնուամենայինիվ, գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի երկու կարգավիճակ (ստատուս)` ԼՂԻՄ և ԼՂՀ։
Տարածքը հանդիսանում է վիճելի, որը «չճանաչված պետություն» տերմինի հետ միասին ևս հանդիսանում է միջազգային իրավունքով սահմանված կարգավիճակ։ Հետևաբար, հայաստանցի և արցախցի հայրենակիցները ոչ թե պետք հետևեն թե ինչ է ասում քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, այլ` ինչ է գրած միջազգային պայմանագրերում։
Հավելենք, որ անգամ հարյուրավոր տարիներ անց, տվյալ դեպքում ԽՍՀՄ օրնքները չեն դադարում գոյություն ունենալ, իսկ դրանց կարգավորումների ռեժիմը կոչվում է կոնտինուիտետ։
Տիգրան Մուրադյան
