Երևան բերված 45 տրոլեյբուսից 30-նն արդեն գիծ է դուրս բերվել և շահագործվում է:
Այս մասին այսօր՝ հունիսի 1–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավորական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի էլեկտրատրասնպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը:
45 նոր տրոլեյբուսից 30-ն արդեն գիծ են դուրս բերվել, վաղվանից 15-ն էլ դուրս կգան: Հին տրոլեյբուս վաղվանից այլևս չի լինելու,- ասաց Բեջանյանը:
Նշենք, որ նիստը վարում է առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, քանի որ նախընտրական քարոզարշավով պայմանավորված քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձակուրդում է:
Երևանում միայն 1 հին տրոլեյբուս է մնալու, որը նախատեսում են կա՛մ որպես գրադարան, կա՛մ որպես սրճարան շահագործել:
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
