Հունգարիայում խորհրդարանական ընտրություններից առաջ Դոնալդ Թրամփը բացահայտ և հրսպարակայնորեն աջակցում էր վարչապետ Օրբան Վիկտորին։ Վերջինս Օրբանին «իմ ընկեր» էր անվանում և նրա ղեկավարած կուսակցության հաղթանակի դեպքում Հունգարիային տնտեսական աջակցություն խոստանում։ Եվ, չնայած Թրամփի հրապարակային աջակցությանը, Օրբանը խայտառակ կերպով պարտվեց «պատմական» ընտրություններում և լքեց վարչապետի պաշտոնը:
Այսօր Թրամփը բացահայտ և հրապարակայնորեն աջակցեց Փաշինյան Նիկոլին: «Իմ ընկեր» անվանեց: Ենթադրաբար` Հունգարիայի և Հայաստանի ընտրողներին ուղղված կոչը բառացիորեն նույնն էր: Միայն ազգանուններն էին փոխած:
Ի՞նչ ասեմ: Թրամփը մնում է Թրամփ: Նրա «հաճախորդները» արժեքներ կրող չեն` քաղաքական «առևտրականներ են»: Թրամփը մշտական չէ: Արժեքները մնայուն են: Չարժի ժամանակավոր «առևտրային հաջողության» համար արժեքներ զոհաբերել: Թեպետ «հաճախորդները» երբեք արժեքներ չեն ունենում:
Ինչևէ, Հունգարիան մերժեց «առևտուրը», փոխարենը` գերադասեց արժեքները: Հերթը Հայաստանինն է:
Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից
