2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 57 սանտիմետր բարձրության վրա, ինչը 16 սանտիմետրով բարձրացել է այս տարվա մայիսի սկզբին գրանցված նիշից։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2025 թվականի հունիսի 1-ին Սևանա լիճը գտնվել է 1900,75 սանտիմետր բարձրության վրա՝ այս տարվա նիշը գերազանցելով 18 սանտիմետրով։ Իսկ այս տարվա սկզբից մինչ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Սևանի մակարդակը բարձրացել է 34 սանտիմետրով։
2026 թվականի հունվարից մինչ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 91 միլիոն 861 հազար խմ ջուր։
Սևան թափվող գետերում դիտվում է ջրի ելքերի մեծացում։
Սկզբնաղբյուրը՝ Armenpress լրատվական կայք
