Նախկիններին և ներկաներին անխնա մերժող Թաթոյանը ակնհայտ փորձում է համանուն էլեկտորատի ձայները ներգրավել իր կողմը։

Ցանկությունն ինքնին ողջունելի է, եթե չհաշվենք այն փաստը, որ Թաթոյանը սերտորեն կապված է և՛ նախկինների հետ, և՛ ներկաների։

Օրինակ, նրա կինը՝ Գայանե Մակարյանը, այժմ աշխատում է Նիկոլ Փաշինյանի տեղակալ Մհեր Գրիգորյանի խորհրդական Կարեն Նազարյանի հիմնադրամներից մեկում։

Նազարյանը իր հերթին համարվում է Միքայել Մինասյանի կողմից բավական  ընդունելի անձ։

Միքայել Մինասյանը, 2018 թվականին շնորհավորելով Կարեն Նազարյանի ավելի վաղ նշանակումը  Սուրբ Աթոռում  ՀՀ արտակարգ լիազոր դեսպանի պաշտոնում, գրել էր․ «Ժամանակն ու անձինք փափոխական են, իսկ արված գործը՝ մնայուն արժեք»։

Լրատվամիջոցը մեկնաբանություն ստանալու նպատակով  փորձեց կապ հաստատել «Միասնության թևերի»  կապի բոլոր հնարավոր միջոցներով, սակայն ապարդյուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *