«Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվեց,- գրում են լրատվամիջոցները։
Նշվում է, որ դատարանը բավարարել է քննիչների միջնորդությունը և Ալեքսանյանին երկամսյա կալանքի տակ է վերցրել։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ բացահայտվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք․ Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել էր։
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
