ԱՄՆ իշխանությունները երկրից արտաքսել են ավելի քան 900 000 անօրինական ներգաղթյալի՝ 2025 թ. հունվարին Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Breitbart News լրատվական հարթակի հետ հարցազրույցում ասել է Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) ղեկավարի պաշտոնակատար Դևիդ Վենտուրելլան։

«2025 թ. հունվարի 20-ից ի վեր Ներքին անվտանգության նախարարությունը Միացյալ Նահանգներից արտաքսել է ավելի քան 900 000 անօրինական ներգաղթյալի։ Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայությունը (ICE) քննարկում է արտաքսումների թիվն ավելացնելու բոլոր հնարավոր միջոցները», – ասել է նա։

Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ մինչև իր իշխանության գալն անօրինական ճանապարհով երկիր է մուտք գործել մոտ 25 միլիոն մարդ։ Սպիտակ տան ղեկավարը նաև բազմիցս արտահայտվել է ներգաղթային քաղաքականության խստացման օգտին և խոստացել է իրականացնել անօրինական ներգաղթյալների արտաքսման՝ ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ գործողությունը:

Սկզբնաղբյուրը՝ Armenpress  լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *