Ընթացող ռեպրեսիաներն ուղիղ հակադրության մեջ են ազատ ու մրցակցային ընտրությունների գաղափարի հետ,- գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Իշխանությունները վաղուց ոչինչ չունեն առաջարկելու քաղաքացուն, քան կզացնելը, կտրելը, հակադրելը, ատելը, նստացնելը, խլելը: Տառապանքների ու փորձությունների միջով անցած, սակայն մայր հողին կառչած մնացած մեր ժողովուրդն արժանի է որակապես այլ իշխանության և էապես այլ միջավայրում ապրելուն:

Սիրելի´ բարեկամ, գնա´ ընտրության ու թույլ մի՛ տուր գողանալ առաջին անգամ ընտրությունների միջոցով և քաղաքակիրթ կերպով իշխանություն փոխելու քո սահմանադրական երազանքը:

Ընտանիքներով, ընկերներով ու հարևաններով ողողենք ընտրատեղամասերը հույսով ու լույսով», – գրել է նա:

Սկզբնաղբյուրը՝ 24 news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *