Կապիտալիզմի ֆորմացիայում գոյություն ունի շուկայով ձևավորվող պահանջարկ և առաջարկ, որոնք, ի թիվս այլ գործոնների, մեծապես կախված են նաև տվյալ ապրանքի կամ ծառայության գնից, որն էլ իր հերթին կախված է սեփական ինքնարժեքից։
Եթե դիտարկենք հայկական գյուղմթերքի եվրոպական շուկաներ տեղափոխվելը, դա հնարավոր է միայն մի դեպքում, եթե դրանք տվյալ երկրներում ստանան հարկային և այլ արտոնություններ, որի արդյունքում դառնան մրցունակ։
Վստահաբար գյուղմթերքի հայ արտադրողները, անկախ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի բարեհաճությունից, Եվրոպայի տեղը լավ գիտեին, և այդ շուկան տնտեսապես արդարացված լինելու դեպքում՝ չէին սպասի վերջին զարգացումներին։
Տիգրան Մուրադյան
