«Ռուսաստանը չի աջակցի Երևանին ո՛չ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, ո՛չ էլ երկկողմ համաձայնագրերի շրջանակներում, եթե երկիրը որոշի շարունակել իր մերձեցումը Եվրամիության հետ։ Հետագա որոշումները, ի թիվս այլ բաների, կախված կլինեն Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքից»:

Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք չենք կարող ֆինանսական աջակցություն ցուցաբերել երկրին, որն իր ապագան տեսնում է Ռուսաստանի դեմ պատերազմի պատրաստվող Եվրամիությունում։ Ինչո՞ւ պետք է աջակցություն ցուցաբերենք նման երկրին։ Մենք փող ենք տալու նրանց, ովքեր վաղը գուցե մեր դե՞մ կռվեն»,- ընդգծել է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետը հիշեցրել է, որ Ռուսաստանը դեռևս պահպանում է իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ շրջանակներում, սակայն դրանք կարող են վերանայվել, եթե չմտափոխվի որոշի շարժվել դեպի Եվրամիություն։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *