Հունիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կգումարեն նիստեր՝ վերահաշվարկ իրականացնելու դիմումների, ինչպես նաև վերահաշվարկ իրականացնելու նպատակով ԸԸՀ-ների կողմից վիճակահանություններ անցկացնելու օրակարգով:
Նիստերը հեռարձակվելու են ԿԸՀ կայքում՝ ԸԸՀ նիստեր բաժնում:
Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ վերահաշվարկի աշխատանքները պետք է մեկնարկեն հունիսի 9-ին՝ ժամը 14:00-ից:
Վերահաշվարկի աշխատանքները իրականացվում են ԸԸՀ-ներում ԿԸՀ կայքի ուղիղ հեռարձակմամբ:
«Նիստերը բաց են այն անձանց համար, որոնք կարող են ԸԸՀ նիստերին ներկա գտնվել: Ձեզ հետ պետք է ունենաք նիստին ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայականը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթ»,- ասվում է ԿԸՀ հաղորդագրության մեջ։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
