ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից տեղեկացնում են, որ 15 թեկնածուից կազմակերպության Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ է ընտրվել Հայաստանից Մուշեղ Հովսեփյանը:
Առաջին անգամ հայ փորձագետը կներգրավվի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի (CRPD) աշխատանքներում:
«Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների զարգացմանը»,- նշվում է ՄԱԿ-ում Հայաստանի առաքելության «X»-ի էջում:
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
