Հայաստանից Ռուսաստան որոշ սննդամթերքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումները կապված են բացառապես հայտնաբերված խախտումների հետ և քաղաքական պատճառներ չունեն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ գյուղատնտեսական վերահսկողության ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
«Ես չեմ տեսել որևէ նախագահի, որը չասի, թե սահմանափակումները քաղաքականացված են։ Բայց այս դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Մենք տարիների ընթացքում աշխատել ենք այդ ձեռնարկությունների հետ, ունենք լաբորատոր փորձաքննությունների արդյունքներ, մատակարարումների վերաբերյալ տվյալներ և արձանագրված խախտումներ», — ասել է նա «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում։
Դանկվերտի խոսքով՝ հիմնական խնդիրը արտադրողների կողմից որակի վերահսկողության արդյունավետ համակարգի բացակայությունն է։ Արտադրության և արտահանման փուլերի միջև գրեթե չկա ներքին վերահսկողություն և համակարգված համագործակցություն։
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
