Հայկական մեդիադաշտի ամենաքննարկվող զույգերից մեկը՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրա նշանածը՝ մոդել, դիզայներ Անելյա Գուբրյանը, պաշտոնականացնում են իրենց հարաբերությունները:

Ալեն Սիմոնյանն իր սոցիալական էջում ուշագրավ տեսանյութ է հրապարակել, որն անմիջապես հայտնվել է ուշադրության կենտրոնում:

Տեսանյութին կից նա կատարել է հետևյալ գրառումը. «Մի դիմում էլ մենք ներկայացրեցինք…»:

Ինչպես պարզ է դառնում հրապարակված կադրերից, զույգն այցելել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին:

Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը պաշտոնապես ներկայացրել են իրենց ամուսնությունը գրանցելու վերաբերյալ համատեղ դիմումը՝ դրանով իսկ ազդարարելով իրենց կյանքի ամենակարևոր ու սպասված փուլի մեկնարկը:

Սկզբնաղբյուրը՝ Oragir.news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *