Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս գրվել:
Հաղորդվում է, որ կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան՝ լրահետազոտման:
Բժիշկների գնահատմամբ՝ կյանքին սպառնացող վտանգ չկա:
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
