ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2026 թվականի հունիսի 23-26-ը գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին 2026 թվականի հունիսի 23-26-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)՝ Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովին մասնակցելու նպատակով,

2. Սրբուհի Գալյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին,

3. ընդունել ի գիտություն, որ Սրբուհի Գալյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին,

4. արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։

Սրբուհի Գալյանը կմասնակցի Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովին»,- ասվում է որոշման մեջ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *