Վանաձորի 3-րդ մաս կոչվող թաղամասով անցնող Փամբակ գետի վրայից այսօր ապամոնտաժվել է այն խողովակը, որի միջոցով մարդիկ անցնում էին գետի մի ափից մյուսը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հենց այդ հատվածում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով գետն էին ընկել երկու անչափահաս քույրեր։
Երեկ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը։ Մինչդեռ նրա 13-ամյա քրոջ որոնումները դեռ շարունակվում են։
Որոնողափրկարարական գործողություններին մասնակցում են փրկարար ծառայության աշխատակիցները, ջրասուզակները, կամավորները և տեղի բնակիչները, որոնք համատեղ ուժերով շարունակում են որոնել անհետ կորած աղջկան։
