ԱՄՆ-ն հերթական հարվածն է հասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին, որը պատկանել է նարկոահաբեկիչներին:
Գործողության ընթացքում երեք մարդ է սպանվել, հայտնել է Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM)։
Հետախուզական տվյալներով՝ նավը շարժվել է Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածի նարկոտրաֆիկի երթուղիներով։
Երեք սպանվածները ենթադրյալ նարկոահաբեկիչներ են։ Ամերիկացի զինվորականները չեն տուժել։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
