Իրաքի նավթի նախարարությունը ծրագրում է առաջիկա մեկ-երկու ամսում վերականգնել նավթի արդյունահանման նախկին ծավալները: Արդյունահանման կտրուկ անկումն, ըստ իշխանությունների, պայմանավորված է եղե, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մղած պատերազմի հետևանքներով։ Այս մասին հայտնում է Իրաքյան լրատվական գործակալությունը (INA)՝ հղում անելով գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սալիմ Ֆարհուդին։

Նրա խոսքով՝ երկրում նավթի արդյունահանումը կրճատվել է շուրջ 60%-ով՝ օրական 3,3 միլիոն բարելից նվազելով մինչև մոտ 1,3 միլիոն բարելի։

Ֆարհուդը նշել է, որ արտահանման լիարժեք վերականգնման ժամկետները դեռևս հնարավոր չէ հստակ կանխատեսել, քանի որ երկրի տարբեր շրջաններում հանքավայրերի և արտադրական կարողությունների վիճակը տարբեր է։ Այնուամենայնիվ, ըստ նրա, վերականգնողական աշխատանքներն արդեն սկսվել են։

«Հնարավորություն կա, որ մեկ-երկու ամսվա ընթացքում մենք կվերադառնանք արդյունահանման նախկին մակարդակին, ինչը հարավային հանքավայրերում գերազանցում է օրական երեք միլիոն բարելը»,- հայտարարել է նա։

Իրաքը շարունակում է մնալ նավթի համաշխարհային խոշորագույն արտադրողներից ու արտահանողներից մեկը։ Պաշտոնական տվյալներով՝ նրա նավթի ապացուցված պաշարները գնահատվում են շուրջ 145 միլիարդ բարել։

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *