Շվեյցարիայի քաղաքացի Պասկալ Ֆեյդտ անունը ոչինչ չի ասում ՀՀ շարքային քաղաքացուն, համացանցի հայկական կոնտենտներում էլ իսպառ բացակայում է որևէ տվյալ խորհրդավոր ձեռնարկատիրոջ մասին։
Որոշակի տվյալներ շվեյցարական աղբյուրներից «իրար կպցնելով»՝ ենթադրում ենք, որ Պասկալ Ֆեյդտը Syngenta ագրոտեխնիկական ցանցի որակյալ աշխատակիցներից է։
Առաջիկայում կփորձենք ԶՊՄԿ֊ից ստանալ որոշակի տեղեկատվություն՝ պատկերացնելու համար թե ինչ կապ ունի շենքերի առուվաճառքը մոլիբդենի հետ։
