Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները:
ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ Փամբակ գետում որոնողական աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության 180, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
